211652_close_icon
views-count4071 դիտում article-date 10:20 01-04-2019

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատարն է

Ուկրաինայում մարտի 31-ին անցկացված նախագահական մրցավազքի առաջատարներն են շոումեն և «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ու երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, այս մասին հայտնում է Tass գործակալությունը։ Ուկրաինայի ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ արձանագրությունների 50.18 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո Զելենսկին հավաքել է ձայների 30.20 տոկոսը, Պորոշենկոն՝ 16.64 տոկոսը: Երրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն է։ Վերջինիս ձայն է տվել ընտրողների ավելի քան 13 տոկոսը: Ուկրաինայի նախագահի ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,52 տոկոս:

Նմանատիպ նյութեր