Ուկրաինացի շոումեն Վլադիմիր Զելենսկին չի բացառել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինացի դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է իր հավանական մասնակցությունը 2019թ. գարնանը Ուկրաինայի նախագահի ընտրություններին:
«Երեկոյան կվարտալ» համերգի ժամանալ իր ելույթում Զելենսկին խոստովանել է, որ իր շրջապատը անընդհատ հարցնում է նախագահական մրցավազքին մասնակցելու հավանականության մասին և դա իր կյանքը «մղձավանջ է դարձրել»:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նախագահական ընտրությունների չեմ... թեպետ, կտեսնենք», ասել է նա՝ հավելելով. «Ես քաղաքական փորձ չունեմ, ու դա իմ մեծ առավելությունն է»:
Պաշտոնապես նախագահական ընտրարշավը մեկնարկելու է այս դեկտեմբերին: