Թուրքիայում այսօր ՏԻՄ ընտրություններ են
Թուրքիայում այսօր՝ մարտի 31-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։
Քվեարկելու իրավունք ունի 57 մլն քաղաքացի։ Ընտրություններին մասնակցում են ընդհանուր 12 քաղաքական ուժեր։
Այսօր Թուրքիայում արգելված է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը, ինչպես նաև փակ են բոլոր տիպի զվարճանքի վայրերը։