211652_close_icon
views-count3768 դիտում article-date 21:59 30-03-2019

Մեսսիի դուբլը հաղթանակ է պարգևում․ Բարսելոնա-Էսպանյոլ՝ 2։0

Լա Լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Էսպանյոլին»: Հաղորդում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/03/30/messi-goal-video/966946]Armsport[/url]-ը։ Կատալոնական դերբին ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 2:0: Խաղում դուբլ ձևակերպեց տանտերերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Մեսսին 71-րդ րոպեին բացեց հաշիվը տուգանային հարվածով: Խաղավերջում արգենտինացին կրկնապատկեց «Բարսելոնայի» առավելությունը: Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 69 միավորով շարունակում են վստահորեն գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Աթլետիկոն» 56 միավոր ունի: «Էսպանյոլը» 34 միավորով 14-րդ տեղում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր