Մեսսիի դուբլը հաղթանակ է պարգևում․ Բարսելոնա-Էսպանյոլ՝ 2։0
Լա Լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Էսպանյոլին»: Հաղորդում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/03/30/messi-goal-video/966946]Armsport[/url]-ը։
Կատալոնական դերբին ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 2:0: Խաղում դուբլ ձևակերպեց տանտերերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Մեսսին 71-րդ րոպեին բացեց հաշիվը տուգանային հարվածով: Խաղավերջում արգենտինացին կրկնապատկեց «Բարսելոնայի» առավելությունը:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 69 միավորով շարունակում են վստահորեն գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Աթլետիկոն» 56 միավոր ունի: «Էսպանյոլը» 34 միավորով 14-րդ տեղում է: