211652_close_icon
views-count33213 դիտում article-date 20:30 29-03-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Opel-ը բախվել է բենզալցակայանի պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:05-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտ, Սպիտակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Վահե Աղումյանը իր վարած Opel մակնիշի 35 ZQ 063 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բենզալցակայանի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, 21-ամյա Վանիկ Աղումյանը և 17-ամյա Դավիթ Աղումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դաինելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր