1566 դիտում
19:51 29-03-2019
Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 46 հարց, որոնք վերաբերում էին մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի ընթացքին, ծրագրերի իրականացման մեխանիզմների, թվայնացմանը, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացմանը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և մի շարք երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքին: Քննարկվել են նաև վարորդական իրավունքներին և էլեկտրոնային ստորագրություններին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկված նաև 2019 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների քննարկումը:
Նիստի ընթացքում որոշվել է ԵԱՏՀ հաջորդ նիստն անցկացնել ապրիլի 29-ին Երևանում:
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
20:18 18-11-2019
ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը
1438 դիտում
16:33 28-05-2019
Ղազախստանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
3016 դիտում
15:52 27-04-2017
Երևանում կայացել է ԵԱՏՀ կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի նիստը
Այս բաժնից
1336 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1216 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
937 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին