211652_close_icon
views-count3822 դիտում article-date 19:38 29-03-2019

Երկար, հագեցած, արդյունավետ. Մինսկի խմբի համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. Tert.am

Երկար, հագեցած, արդյունավետ։ Ինչպես փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2019/03/29/Pashinyan-aliev/2960708?fbclid=IwAR2MWRrkpIjRSyEug_CFl-qvArAVUwnVsKzaxQ88A-QOBEySr0SL5v_pBdo]Tert.am[/url]-ի թղթակիցը, Վիեննայում վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բնութագրեց Փաշինյան-Ալիև հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։ «Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,-ասաց նա: Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»: Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցը լքեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,-ասաց նա։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/29/Pashinyan-aliev/2960708?fbclid=IwAR2MWRrkpIjRSyEug_CFl-qvArAVUwnVsKzaxQ88A-QOBEySr0SL5v_pBdo]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր