211652_close_icon
views-count1631 դիտում article-date 12:31 29-03-2019

ԱԺ-ում մաքրություն անող ընկերության ո՛չ տիրոջը, ո՛չ տնօրենին չեմ ճանաչում. Ալեն Սիմոնյանը հերքել է «Փաստ»-ի լուրը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է տեղեկությունը, թե խորհրդարանի մաքրությունն անող կազմակերպությունը պատկանում է իր ընկերոջը: «Այսօր «Փաստ» թերթը հերթական սուտն է իմ մասին գրել, թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրման տենդեռը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար: Հիմա, որ դատի տամ կամ սկսեմ արհամարել այս թերթի հարցերը պետք է ասեն ճնշում մամուլի վրա: Այս նույն «լրատվականը» օրեր առաջ շահարկում էր տարիներ առաջ մահացած իմ ընկեր Մարկ Սաղաթելյանի մահը, որ իր կայք մտնեն: «Գաղտնիքը բացահայտված է, ով է սպանել դերասանին», իսկ նյութի մեջ ընդամենը հին տեսանյութ, ուր բժիշկը պատմում էր, որ Մարկը իրենց մոտ է և վատ վիճակում: Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին ովքեր ինձ դիմել են և ես փորձել եմ նրանց օգնել»,- Ֆեյսբուքի էջում գրել է Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք, որ այսօր «Փաստ» թերթը [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/29/1120907/]տեղեկություն[/url] էր հրապարակել այն մասին, որ Ալեն Սիմոնյանի ընկերոջը պատկանող ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը: Թերթը նշել էր, որ հենց այդ պատճառով էլ բողոքի ակցիա անող մաքրուհիների հետ բանակցում էր Ալեն Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր