211652_close_icon
views-count2941 դիտում article-date 09:23 29-03-2019

Խոչընդոտներ Վրաստանի ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման հետ կապված. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի տարածքով ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել։ Վրացական կողմից բեռնափոխադրողներին երեկ տեղեկացրել են, որ այսօրվանից ցորենով բեռնված մեքենաները պետք է կշռեն ոչ թե 44 տոննա, այլ 40։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեցին բեռնափոխադրողները։ «Տարօրինակ, մեզ համար անհասկանալի պայմաններ են ներկայացվում։ Միջազգային բեռնափոխադրման չափանիշներով բեռնատարն ու բեռը միասին պետք է կշռեն 44 տոննա։ Իսկ հիմա Վրաստանում մեկ գիշերվա մեջ որոշել են, որ մեքենան ու բեռը պետք է լինեն 40 տոննա։ Ընդ որում՝ խոսքը մասնավորապես վերաբերում է ցորենին»,- ասաց բեռնափոխադրողը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր