2675 դիտում
18:09 24-01-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` ցորենի ներկրման ծավալների նվազման մասին
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն ցորենի ներկրման ծավալների մասին զանգվածային որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունն այսօր խնդրո առարկայի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես նշված է`
Փաստն ինքնին ուրախալի է, քանի որ այն վկայում է ներկրումների փոխարեն տեղական արտադրության ծավալներն ավելացնելու մասին: Ցորենի ներկրումների նվազումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012 թվականին ներկրումների ծավալը աննախադեպ բարձր է եղել և այն գերազանցել է 2008-2012թթ ներմուծման միջին տարեկան մակարդակը՝ 107.5 հազ. տոննայով:
Ներկրումների ծավալի նվազմանը նպաստել է նաև այն, որ սերմնաբուծության և սերմապահովության բնագավառում իրականացված պետական ծրագրերի արդյունքում, 2012-2013 թվականներին հանրապետությունում համապատասխանաբար արտա¬դրվել է 243.1 և 306.6 հազար տոննա ցորեն, որը գերազանցում է 2011 թվականի արտադրության ծավալը 8.5 և 36.8 տոկոսներով:
Ուստի և ցորենի ներկրման ծավալների նվազման միտումը, որին անդրադարձել են առանձին լրատվամիջոցներ, հիմնավորված ու օրինաչափ է, - ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
08:51 01-04-2014
Առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալների նվազման միտում է նկատվում․ ՀԺ
4141 դիտում
09:14 13-08-2020
Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է. «Ժողովուրդ»
4647 դիտում
09:12 12-09-2018
Վրաստանից ցորենի ներկրման արգելքի խնդիրը չի լուծվել. փոխադրողները ցույցի են պատրաստվում. «Ժամանակ»
Այս բաժնից
1102 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1465 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1267 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան