211652_close_icon
views-count1605 դիտում article-date 20:38 28-03-2019

Ոստիկանները բացահայտեցին Գյումրիում կատարված գողությունը

Մարտի 27-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Մուշի բաժին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մարտի 17-ին նկատել է, որ ժամանակավորապես ՌԴ-ում բնակվող մորաքրոջը պատկանող նկուղի պատը քանդելով՝ գողացել են շինարարական գործիքներ և այլ իրեր՝ պատճառելով 400.000 դրամի վնաս: Ահազանգած տղամարդը հայտնել է նաև, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է հանցագործին գտնել իր ուժերով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.35-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Տրդատ Ճարտարապետի փողոցից բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Մհեր Կ.-ն (01.11.2018 թ. համաներմամբ ազատ արձակված), որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողացած ապրանքները վաճառել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Մհեր Կ.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր