211652_close_icon
views-count2833 դիտում article-date 15:42 28-03-2019

Մոսկվայում ձերբակալվել է Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Վիկտոր Իշաևը

Մոսկվայում քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ և Հեռավոր Արևեքի դաշնային օկրուգում ՌԴ-ի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ 70-ամյա Վիկտոր Իշաևը: Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր, ուժայինները խուզարկություններ են կատարում Խաբարովսկի երկրամասի վարչակազմում: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-47730143]BBC[/url]-ն։ «Վիկտոր Իշաևը Մոսկվայում ձերբակալվել է հարուցված քրեական գործի շրջանակներում: Խաբարովսկի երկրամասի վարչակազմում ներկայում կատարվում են խուզարկություններ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ճշտելով, որ քննչական գործողություններն սկսվել են դեռ նախօրյակին: Խաբարովսկի երկրամասի կառավարության շենքում կատարվող խուզարկություններից բացի, խուզարկություններ են կատարվում նաև այն գրասենյակներում, որտեղ աշխատում են Իշաևի ընտանիքի անդամները: Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետին կարող է առաջադրվել լիազորությունների վերազանցման և հափշտակման մեղադրանք:

Նմանատիպ նյութեր