1283 դիտում
13:33 28-03-2019
ԷԼԱՐԴ ընկերության տնօրենը վստահեցրել է՝ Ամուլսարում փորձաքննության արդյունքներով ներկայացնելու են օբյեկտիվ եզրակացություն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրիին:
Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կետ առ կետ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունների ժամկետները և գործողությունների հաջորդականությունը:
ՔԿ նախագահը հատուկ շեշտել է, որ փորձաքննությունը պետք է լինի անաչառ. «Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և որևէ մեկի մոտ հարցեր չառաջացնի»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչներին բացատրել է փորձաքննության արդյունքների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար և շեշտել, որ ողջ գործընթացը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում:
Հայկ Գրիգորյանը շեշտել է, որ ամենօրյա կապ է պահելու փորձագիտական խմբի հետ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
«ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալը վստահեցրել է, որ ապահովելու են գերազանց ծառայություն. «Մենք գիտակցում ենք այս փորձաքննության կարևորության աստիճանը: Վստահեցնում եմ, որ մեր եզրակացությունը լինելու է օբյեկտիվ: Եվ հատուկ ուզում եմ նշել, որ մենք փորձաքննության համար հայտարարված մրցույթին մասնակցել ենք՝ վստահ լինելով, որ աշխատելու ենք առանց որևէ մեկի միջամտության»,- ընդգծել է Ռամեզ Կայալը:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումը շարունակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի, ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանի գլխավորությամբ, որտեղ ևս քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր:
Նմանատիպ նյութեր
1627 դիտում
14:18 09-07-2019
Քննչական կոմիտեն Ամուլսարում փորձաքննության վերջնական եզրակացությունը կստանա հուլիսի վերջին
2078 դիտում
15:30 30-03-2019
«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբն այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք
3294 դիտում
13:16 09-04-2015
Վալերի Պերմյակովը մեղսունակ է. փորձաքննության եզրակացություն
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը