Վալերի Պերմյակովը մեղսունակ է. փորձաքննության եզրակացություն
Դատահոգեբանական փորձաքննության վերջնական եզրակացությամբ Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիի 102-րդ ՌԴ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Վերջինիս խոսքով՝ փորձաքննությունը որոշակի շեղումներ ու խանգարումներ է նկատել նրա մոտ, սակայն ընդհանուր առմամբ Պերմյակովը հոգեբանական ու մտավոր խնդիրներ չունի: Նա ամբողջությամբ գիտակցել է իր գործողությունները սպանության ժամանակ:
Փորձաքննությունն անց է կացվել 102-րդ ռազմաբազայում, որտեղ պահվում է հենց Պերմյակովը: