211652_close_icon
views-count692 դիտում article-date 11:34 28-03-2019

Ներկայացան բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 31-ամյա Գագիկ Ա.-ն, որը մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձը) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել մարտի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 29-ամյա Խորեն Մ.-ն: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների և ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին , ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել մարտի 15-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող՝ 25-ամյա Ոսկում Մ.-ն: *** Ոստիկանության Կումայրի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 21.00-ին, Շիրակի մարզի քննչական վարչություն է ներկայացել մարտի 20-ից ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող 22-ամյա Անդրանիկ Ղ.-ն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր