211652_close_icon
views-count1118 դիտում article-date 10:49 28-03-2019

Քրիստիան Տեր-Ստեփանյանը ընտրվել է ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ

Մարտի 26-ին կայացած Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի (ՖՄԽ) նիստին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo), Երևանի գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ իր խոսքում անդրադարձավ 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայացած ՖՄԿ գագաթաժողովին և շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին այն գերազանց կազմակերպելու համար։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նիստին ելույթ ունեցավ ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և, շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության իրականացման ընթացքում։ Դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց նաև գագաթաժողովում ՀՀ նախագահության ընթացքում Հայաստանի նախաձեռնությունները՝ Երևանի գագաթաժողովի կողմից ընդունված հռչակագրում և բանաձևերում ամրագրված հանձնառությունների իրականացման նպատակով։ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը միաձայն ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ ընտրեց ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։ Տեղեկանք. Քաղաքական հանձնաժողովը ՖՄԽ հանձնաժողովներից կարևորագույնն է։ Այն ուսումնասիրում է քաղաքական իրավիճակը ֆրանկոֆոն տարածքում։

Նմանատիպ նյութեր