42825 դիտում
19:15 27-03-2019
Երևանում ավտոկայանատեղիից գողացել են Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեծանիվը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխաները մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի ավտոկայանատեղիից հեծանիվ են գողացել:
Ոստիկանները պարզել են, որ գողացած հեծանվի տերը նույն շենքի բնակիչ, 47-ամյա Գևորգ Պետրոսյանն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
Արման Գ.-ն և Էդմոնդ Հ.-ն բաց են թողնվել:
Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գողության փաստով ԱԺ պատգամավոր Գ. Պետրոսյանից հաղորդում է ընդունվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
868 դիտում
09:44 14-06-2024
«Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է». Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել քաղաքացիների հետ
65996 դիտում
23:46 12-08-2017
Երևանում ճիվաղը կամ ճիվաղները գողացել են «Շանթ» հեռուստաընկերության սիրված ու ճանաչված հաղորդման հեղինակի հեծանիվը