991 դիտում
19:40 27-03-2019
Ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը շարունակական ընթացք է. Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին:
Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից:
Նշելով, որ ժողովրդավարության ուժեղացումն ու ինստիտուցիոնալ զարգացումը շարունակական ընթացք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկրում իրականացվող գործընթացներն ուղղված են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ամրապնդմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
880 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան