211652_close_icon
views-count953 դիտում article-date 15:19 27-03-2019

Մահացել է Պենտագոնի «մագիստր Յոդան»՝ Էնդի Մարշալը

97 տարեկան հասակում մահացել է Էնդի Մարշալը, որը 40 տարուց ավելի աշխատել է Պենտագոնի Ծրագրերի համակողմանի գնահատման վարչությունում և, որը ենթադրաբար Չինաստանում է ստացել պաշտպանության նախարարության «մագիստր Յոդա» մականունն ի պատիվ «Աստղային պատերազմների» գործող անձի: Մարտի 26-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի անդամ Մաքա Թրոնբերին (հանրապետական Տեխասի նահանգից)։ «Ես դժվարությամբ կարող եմ պատկերացնել մարդու, որը նույն կերպ կկենտրոնացներ իր բոլոր ջանքերը պաշտպանական գերատեսչության առաջադրանքների կատարման վրա, ինչպես նաև (ԱՄՆ-ի) ազգային անվտանգության ապահովման համար, ինչպես դա անում էր Մարշալը»,- մեջբերում է անում Defence News շաբաթաթերթը կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ նրա ունեցած ելույթից: Էնդի Մարշալն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Ծրագրերի համակողմանի գնահատման վարչությունը, որն անկախ կազմակերպություն է և հետեւում է պետության ազգային անվտանգության համար սպառնալիքների հայտնվելուն, ղեկավարել է ավելի քան 40 տարի՝ մինչև 2015 թվականը, երբ լրացավ նրա 93 տարին: Նրան փոխարինել է Ջեյմս Բեյքերը։

Նմանատիպ նյութեր