211652_close_icon
views-count1604 դիտում article-date 14:29 27-03-2019

Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին պաշտոններից ազատելը քաղաքական որոշման արդյունք է. Զեյնալյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին նախարարի տեղակալների պաշտոններից ազատելը քաղաքական որոշման արդյունք էր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Դա ընդհանուր որոշման արդյունք է, ձևական առումով նախարարն է ներկայացնում առաջարկությունը, վարչապետն այն ընդունում է կամ չի ընդունում»,- ասաց Զեյնալյանը: Լրագրողի հարցին, թե ի՞նչը չէր գոհացնում փոխնախարարների աշխատանքում, նախարարը պատասխանեց. «Մենք բավարարված ենք, շատ գոհ ենք, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեին, բայց դա քաղաքական թիմի որոշում է և քաղաքական թիմով աշխատելու որոշում է: Իսկ թե ո՞ւմ կառաջադրենք նախարարի տեղակալի պաշտոնում, կորոշենք»:

Նմանատիպ նյութեր