211652_close_icon
views-count1790 դիտում article-date 13:38 27-03-2019

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համար 966 հազար եվրոյի աջակցություն է հատկացվել

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների: 2018 թվականի ֆինանսական տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, CNF-ի կողմից տրամադրվել է ավելի քան 966 հազար եվրո գումար: Հիմնական աջակցությունը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ ուղիղ ֆինանսավորմամբ: Մասնավորապես, շուրջ 258 հազար եվրո հատկացվել է «Դիլիջան» ազգային պարկին, 187 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին,116 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին,109 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 45 հազար եվրո՝ «Արփա» բնապահպանական հիմնադրամին:Ավելի քան 17 հազար եվրո հատկացվել է «Սևան» ազգային պարկին,շուրջ 3000 եվրո՝ Արգելոցապարկային համալիրին և «Զիկատար» բնապահպանական կենտրոնին: Բնության հատուկ պահպանվող տարածքներում Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել է մի շարք հատուկ ծրագրեր, որոնց համար կատարվել է ավելի քան 178 հազար եվրոյի աջակցություն: Մասնավորապես, իրականացվել են ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքներ, այդ թվում, ձեռք են բերվել տարածքների պահպանությանն անհրաժեշտ հակահրդեհային մեքենաներ և սարքավորումներ՝ 102 հազար եվրո, կատարվել են կենսաբազմազանության մոնիթորինգի աշխատանքներ՝ 19 հազար եվրո, պահպանվող տարածքներում հեռահար հսկման համակարգի կենտրոնի համար ձեռք են բերվել սերվեր և սարքավորումներ՝ 10 հազար եվրո և այլն: Հայաստանում գործունեության 10 տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամը իրականացրել է շուրջ 4 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ բնության պահպանվող տարածքների պահպանության և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր