211652_close_icon
views-count1179 դիտում article-date 14:54 26-03-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 25-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 6, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, անձի առևանգման, ծեծի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու իրացնելու նպատակով թմրանյութի ապօրինի շրջանառության 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման ու խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր