211652_close_icon
views-count2462 դիտում article-date 13:23 26-03-2019

Հայաստանում կա 60-70 հազար ծայրահեղ աղքատ անձ

Հայաստանում ծայրահեղ աղքատությունը կազմում է մոտ 2.3 տոկոս: «[url=https://armenpress.am/arm/news/968921.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի ներկայացմանն Ազգային ժողովում նիստում պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց երկրում ծայրահեղ աղքատների քանակով: «Ծայրահեղ աղքատությունը երկրում կազմում է մոտ 2.3 տոկոս: Բայց սա չի նշանակում, թե բոլոր ծայրահեղ աղքատների տեղը պետությունը գիտի: Մոտ 60-70 հազար անձ Հայաստանում ծայրահեղ աղքատ է: Սակայն բոլորը չէ, որ կենսաթոշակառուներ են: 2.3 տոկոսի մի չնչին մասն է, որ կենսաթոշակառուներն են: Միաժամանակ՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատության ռիսկը շատ ավելի բարձր է` հաշվի առնելով աշխատանքային եկամուտներ գեներացնելու հնարավորության սահմանափակումը»,-նշեց Սաիյանը: Նա տեղեկացրեց, որ կենսաթոշակի չափի 1 000 դրամով բարձրացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամ լրացուցիչ ծախս: Սաիյանը շեշտեց, որ օրենքում ամրագրված է հստակ նպատակ` ապահովել առնվազն գնաճի նկատմամբ առաջանցիկ կենսաթոշակի միջին չափի աճ:

Նմանատիպ նյութեր