Ստեփանավանում մաքրման աշխատանքներն աննախադեպ էին. մասնակցել են քաղաքի գրեթե բոլոր կառույցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստեփանավանում գերակտիվ ընթացքի մեջ են մաքրման աշխատանքները. Մասնակցում են քաղաքի գրեթե բոլոր կառույցները:
Աշխատանքները համակարգում է Ստեփանավանի քաղաքապետարանը, քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը անձամբ հետևում է մաքրման գործընթացին:
Նախատեսվող աշխատանքները, միջոցառումները՝ տարածքների սանիտարական մաքրում և աղբահանություն
Պատմամշակութային և զբոսաշրջային վայրերի առկայություն և այդ վայրերում նախատեսվող աշխատանքներ՝ Սուրբ Նշան մատուռ, Ամենափրկիչ մատուռ Սուրբ Սարգիս եկեղեցի, «Ալեյա» ծառուղի, Ձորագտի կիրճի հանգստյան տաղավարներ, Անտառաշերտին կից հանգստյան գոտիներ և տաղավարներ, Տարածքների մաքրում աղբից, աղբի տեղափոխում աղբավայր
Մայրուղիներում և միջհամայնքային ճանապարներում նախատեսվող աշխատանքներ՝ Աշոտ Երկաթ մայրուղի Վիրահայոց մայրուղի Ստեփանավան - Կաթնաղբյուր միջհամայնքային ճանապարհ, Ճանապարհաեզրերին առկա աղբի հավաքում՝ տեղափոխում աղբավայր:
Միջոցառմանը ներգրավված են՝ Էլեկտրական ցանցեր Ստեփանավանի տեղամաս, Ֆինանսավարկային և բանկային կառույցների մասնաճյուղեր, Ճգնաժամային ակադեմիա, Կարմիր խաչ ընկերություն, անտառտնտեսություն, հիվանդանոց, համաբուժարան, անասնաբուժարան,ոստիկանություն, դատախազություն, ՀՀ ԱԱԾ Լոռու ՄՎ Ստեփանավանի բաժանմունք, համայնքային 9 կազմակերպություններ, կրթական 10 հաստատություններ, մասնավոր ընկերություններ, ընդհանուր առմամբ՝ 1200 մարդ