28443 դիտում
19:10 23-03-2019
Ավտովթար Երևանում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են BMW-ն ու Mitsubishi Grandis-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-ի սահմաններում, Ազատության պողոտա - Հրաչյա Ներսիսյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում, ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են Mitsubishi Grandis մակնիշի 35 RQ 364 համարանիշի և BMW մակնիշի 41 ՕQ 414 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi Grandis-ի վարորդը մարմնական վնավսածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Վահե Մանուկյանն ու Գրիգոր Գրիգորյանը:
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Ծառուկյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+