211652_close_icon
views-count897 դիտում article-date 17:12 23-03-2019

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը` ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին: Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների և դեպարտամենտի աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից ներգրավվել են ՔԿ վարչական շենքերի և դրա հարակից տարածքների մաքրման աշխատանքներին: ՔԿ աշխատակիցների ջանքերով մաքրվել և բարեկարգվել է իրենց հատկացված տարածքները, իսկ որոշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցներ ներգրավվել են բնակելի շենքերի բակերի մաքրման աշխատանքներում: ՔԿ նախագահը շրջել է քննչական բաժնի շենքերով և ծանոթացել համապետական շաբաթօրյակի շրջանակներում կատարվող աշխատանքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր