211652_close_icon
views-count3643 դիտում article-date 11:57 23-03-2019

«Հիմա Արսեն Թորոսյանը նայում ու ասում է՝ այ տենց, դե, հավաքի». Փաշինյանը կատակեց

Համապետական շաբաթօրյակին մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թափված ծխախոտի ծխուկները հավաքելիս կատակեց. «Ծխողները գցում են, չծխողները՝ հավաքում»։ Վարչապետը նաև հիշեց ծխելու դեմ պայքարող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ու ասաց. «Հիմա ուղիղ եթերով նայում ու ասում է, որ էդքան ասում եմ՝ ծխելն արգելեք, ա՛յ տենց, դե, հավաքեք»։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին հայտարարված է «Մաքուր Հայաստան» ծրագրով համապետական շաբաթօրյակ։ Դրան մասնակցում են ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ վարչապետը և իշխանությունների այլ ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր