211652_close_icon
views-count2616 դիտում article-date 21:34 21-03-2019

Ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Մեր թիմը հանգրվանել է Սարաևոյի «Ռադոն Պլազա» հյուրանոցում: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18;30-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Նմանատիպ նյութեր