211652_close_icon
views-count1543 դիտում article-date 18:12 21-03-2019

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն բեռնատարների համար: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր