1425 դիտում
10:03 21-03-2019
Ներդրումը գնում է ռիսկային երկիր բարձր շահույթ ստանալու ակնկալիքով. ՏԶՆ նախարար․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Մեկ բառով չի կարելի ասել, որովհետև ի՞նչ է ներդրումը. ներդրումը պահանջում է շահույթի համապատասխան մակարդակ և երկարաժամկետ վստահություն, որովհետև այդ շահույթը մեկ տարում չի կարող փոխհատուցվել: Ինչո՞ւ է ներդրումը գնում ռիսկային երկիր: Որովհետև այնտեղ կա ավելի բարձր շահույթ ստանալու հավանականություն: Օրինակ՝ Եվրոպայում մարդիկ պատրաստ են ներդրում իրականացնել 5%, իսկ Հայաստանում պատրաստ են կատարել տարեկան 20% շահութաբերության պայմաններում: Այսինքն՝ որքան բարձր է ռիսկը, այնքան ներդրողը հետաքրքրված է գնալ դեպի այդ տարածք: Մենք պետք է հասկանանք, որ մենք ռիսկային գոտի ենք, որովհետև աշխատուժի որակավորումը եվրոպական չէ, ենթակառուցվածքները եվրոպական չեն, շուկաներից հեռացվածությունը տարբեր դեպքերում խնդրահարույց է»,- 168.am-ին ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով ՀՀ-ում ներդրումների մասին:
Սակայն, ըստ նրա, կա նաև որոշակի առավելություն, որ այդ ներդրողին բերում է Հայաստան. «Դա ԵԱՏՄ երկրների հետ ինտեգրված լինելն է, մշակութային առումով այնտեղի շուկաների վիճակը լավ հասկանալը և աջակցելը, որ արտադրանքն այնտեղ առաջ խաղացվի ավելի արագ ու ճկուն ձևով: Վերջապես մարդկանց արագ սովորելու կարողությունը, տեխնոլոգիաների հետ վարվելու հմտությունները, այսինքն՝ ցանկացած ներդրող ծանր ու թեթև է անում՝ գա՞, թե ոչ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6408 դիտում
14:32 01-12-2017
Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել. ՊԵԿ
5059 դիտում
22:54 16-08-2018
Կառավարությունը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու համար. Նիկոլ Փաշինյան
868 դիտում
13:23 31-05-2024
Եթե եկեղեցին ինչ-որ պարագա է վաճառում շահույթ ստանալու նպատակով, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»