Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Համահայկական 7-րդ խաղերի կազմկոմիտեի նիստը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 19-ին անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը:
Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Նիստի ընթացքում կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը:
Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են: