211652_close_icon
views-count1322 դիտում article-date 16:25 20-03-2019

Արարատ Միրզոյանը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի ու Արեւելյան Եվրոպա եւ Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այս գիտահետազոտական կենտրոնը հանդիսանում է Գերմանիայի անկախ հետազոտական ինստիտուտ, որը խորհրդատվություն է տրամադրում Բունդեսթագին եւ Գերմանիայի դաշնային կառավարությանը` արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումներն ու ուրվագծվող առաջնահերթությունները: Հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակության անդամները եւ փորձագետները քննարկել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, տնտեսական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգությանը, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր