211652_close_icon
views-count1559 դիտում article-date 10:39 30-08-2021

Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպումներ կունենա Լավրովի և Զասի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 30-ից 31-ը  աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Նմանատիպ նյութեր