211652_close_icon
views-count37141 դիտում article-date 15:20 20-03-2019

«Այդ անհայտ անձը ես եմ եւ «Թուլս թաուն»-ի սեփականատերը, որը «Սեքյուրիթի Դրիմից» տարածք է վարձակալում». Արամ Ղլեչյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

[url=https://www.aravot.am/2019/03/19/1029773/]Aravot.am[/url]-ը գրում է. «Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գտնվող «Թուլս թաուն» խանութում որոշակի գործողություններ կատարելուց հետո հեռացել են, սակայն խանութի բնականոն գործունեությունը չի վերականգնվել, քանի որ դռները ուժային այս կառույցի կողմից կապարակնքվել են: [color=#EF2929]Aravot.am-[/color]ը հայտնել է, որ Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գտնվող «Թուլս թաուն» շինանյութի եւ գործիքների առուվաճառքով զբաղվող խանութում են եւ ինչ-որ գործողություններ են անում: Այն շենքում, որտեղ տեղակայված է «Թուլս թաուն»-ը, գտնվում է նաեւ «Սեքյուրիթի Դրիմի» ընկերության գրասենյակը: [color=#EF2929] Aravot.am[/color]-ին հասած տեղեկություններով, խնդիրը «Սեքյուրիթի Դրիմի» սեփականատերերի հետ է կապված: Այն, որ ոստիկանները խանութում են, մեզ հետ զրույցում հաստատել էին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն չէին նշել նրանց՝ այդտեղ գտնվելու բուն պատճառը: Ոստիկանությունից միայն հայտնել էին, որ ահազանգը եղել է «Սեքյուրիթի Դրիմի» գրասենյակից: Ահազանգի հեղինակը՝ ընկերության սեփականատերը հայտնել էր, որ անհայտ անձինք մտել են իրենց գրասենյակ եւ դուրս չեն գալիս, ոստիկանությունն էլ ահազանգը ստուգելու նպատակով մեկնել է դեպքի վայր: Ավելի ուշ [color=#EF2929]Aravot.am-[/color]ի հետ զրույցում «Թուլս թաուն» ընկերության տնօրեն Վահե Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ասաց, որ այդ «անհայտ անձը» ինքն է եւ «Թուլս թաուն»-ի սեփականատերը, իսկ խանութն արդեն 5 տարի «Սեքյուրիթի Դրիմից» տարածք է վարձակալում: Արամ Ղլեչյանը պատմեց՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Ըստ պարոն Ղլեչյանի, Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գործում է «Թուլս թաուն» ընկերության վաճառասրահը: Ընկերությունը 100 տոկոսով պատկանում է Վահե Հակոբյանին, որը մարտի 14-ից հանդիսանում է այդ ընկերության տնօրենը: Արամ Ղլեչյանն ասաց, որ, որպես լիազորված անձ, տնօրենի հետ մուտք ենք գործել այդ տարածք եւ նախկին տնօրենից խնդրել են առկա գույքի ցանկը. «Այսինքն՝ խնդրել ենք տրամադրել այն ցանկը, թե ինչ գույք կա այս պահին խանութում: Որից հետո, այդ մասին տեղեկանալով, Գուրեն Զաքարյանը կամ Ալեքսան Զաքարյանը, որոնք «Սեքյուրիթի Դրմի» սեփականատերերն են, հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ դա իրենց տարածքն է: Բայց «Թուլս թաուն» ընկերությունը այդ տարածքը վարձակալում է նրանցից՝ 2014 թվականից սկսած: Եվ արդեն, շուրջ հինգ տարի, այդ տարածքում, վարձակալական հիմունքներով, իրականացնում է գործունեություն»: Պարոն Ղլեչյանի խոսքով, «Թուլս թաուն»-ն այդտեղ ունի բավական մեծ արժեքի գույք՝ գործիքներ, սարքավորումներ եւ այլն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/03/19/1029773/]կայքում[/url]։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր