211652_close_icon
views-count912 դիտում article-date 21:35 19-03-2019

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր