211652_close_icon
views-count1375 դիտում article-date 18:15 19-03-2019

Ուժի մեջ մտած օրենքով՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև մայիսի 1-ը

Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը: Ինչպես արդեն տեղեկացվել է, մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ առաջիկա հինգ օրերի ընթացքում ՊԵԿ-ն առաջնահերթությունը տալու է ՀՀ սահմանային անցակետերում արդեն իսկ գտնվող տրանսպորտային միջոցներին՝ թեթևացնելով սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մյուս բոլոր տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները կիրականացվեն հաջորդիվ` խուսափելով լրացուցիչ կուտակումներից: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր