1109 դիտում
22:12 19-03-2019
Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ԳԴՀ ՊՆ պետքարտուղարի հետ
Մարտի 18-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Բարսեղյանին ընդունեց ԳԴՀ պաշտպանության նախարարության պետքարտուղար, ՔԴՄ կուսակցության նախկին գլխավոր քարտուղար դր. Պետեր Թաուբերը (Peter Tauber)։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական ռազմական գործակցության մի շարք հարցեր, այդ թվում` ռազմական կրթության, ռազմական բժշկության բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։
Երկուստեք կարևորվեցին խաղաղապահության ոլորտում ձևավորված կապերը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել առկա ներուժը։
Կողմերն անդրադարձ կատարեցին Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանից հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խմբի գործունեությանը Սիրիայում։
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
21:49 17-11-2016
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետ, պետքարտուղարի հետ
1317 դիտում
20:12 25-06-2019
Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել խորհրդարանում
1756 դիտում
15:57 14-01-2016
Արա Նազարյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ կիբերանվտանգության հարցերով շտաբի ղեկավարին և ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին
Այս բաժնից
556 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
652 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է