211652_close_icon
views-count9059 դիտում article-date 17:35 19-03-2019

Տնօրենի հրահանգով ոստիկանները քաշքշելով ուսուցիչներին բաժին էին տանում

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում օրեր շարունակ դասադուլ ու գործադուլ է: [url=http://www.slaq.am/arm/news/1306165/?fbclid=IwAR0-NGlZBInvvLZZrQAudb_ujLWjK3tWIjlLFfdw2kYNkVMGrKE6OYyJM84]Slaq.am[/url] – ը կապ հաստատեց դպրոցի փոխտնօրենի հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է այնտեղ այս պահին: «Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Դպրոցի տնօրենը ներկայացել է մարզպետարանի աշխատակիցների և ոստիկանների ուղեկցությամբ, ժամը 11-ին, որից 15 րոպե անց մարզպետարանն ուղարկել է աուդիտ, այն դեպքում, երբ դպրոցի աշխատակազմը պահանջ է ներկայացրել, որ ոչ մի պարագայում չի աշխատելու ներկայիս տնօրենի հետ»-, այս մասին Slaq.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի փոխտնօրեն Սիմոնյան Ռեգինան: Փոխտնօրենը հավելեց նաև, որ ոստիկանները տնօրենի հրահանգով քաշքշելով դուրս էին հրում աշեկերտների ծնողներին և ուսուցիչներին նույն անհարգալից վերաբերմունքով բաժին էին տանում: «Մենք հասկացանք, որ տնօրենը շատ մեծ թիկունք ունի, ոտնահարվում են աշակերտների և ուսուցիչների իրավունքները, իսկ մարզպետը հարցին լուծում չի փորձում տալ: Այս պահին 500 աշակերտից դպրոց են եկել մոտ 10-ը՝ միայն մարզպետի բարեկամները, նրա քեռին է իր երեխաներին բերել և մորաքրոջ տղան»,- ասաց Սիմոնյան Ռեգինան:

Նմանատիպ նյութեր