ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման ենթարկվեց
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին, ժամը 00.10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղից բերման է ենթարկվել 25-ամյա Մամե Ա.-ն, որը 2018թ. օգոստոսի 1-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (ՃՏՊ) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]