211652_close_icon
views-count43875 դիտում article-date 09:50 19-03-2019

Հերթական վանդալիզմը՝ Երևանում. կրկին անգամ ազգային հերոսի անվան զբոսայգում գործել են «թուրքացած» հայերը. ահազանգ՝ Երևանի քաղաքապետին ու վարչական շրջանի ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ տարիներ առաջ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ էին իրականացրել Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ կոտրելով նստարաններն ու այգում կառուցված սանհանգույցները, կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ այն ժամանակվա վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ ամենը վերականգնվեց, բերվեց նախկին տեսքին, և այգին Ա. Ուլիխանյանի կարգադրությամբ վերցվեց թաղապետարանի կանաչապատման բաժնի հսկողության տակ։ Այսօր՝ մարտի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես են կրկին անգամ անհայտ անձը կամ անձինք հերթական վանդալիզմ իրականացրել ազգային հերոսի անվան այգում։ Ճիվաղը կամ ճիվաղները կոտրել են մի քանի նստարաններ, աղբամաններ, ինչպես նաև ողջ սանհանգույցը նորից վերածել են աղբանոցի։ Կոտրել են այնտեղ եղած լվացարաններն ու սանհանգույցները, իսկ խոզի հոգեբանությամբ ողջ ներսը տիրում է գարշահոտություն։ Արդյո՞ք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը տեղյակ են, որ հերթական ոտնձգությունն է կատարվել ազգային հերոսի զբոսայգում ու մի՞թե քաղաքապետարանն ու վարչական շրջանը չունեն միջոցներ, որ գոնե նշված հատվածում տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի «թուրքացած» հայերը նման ոտնձգություն չանեն։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի պատասխանատուները օպերատիվորեն կարձագանքն հրապարակմանը և նախկին քաղաքապետ Տ. Մարգարյանի ու վարչական շրջանի նախկին ղեկավար Ա. Ուլիխանյանի օրինակով զբոսայգին կբերեն նախկին տեսքին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր