1839 դիտում
18:22 21-08-2014
Ջ. Մաքքեյնը հիասթափված է Վրաստանի իշխանությունների գործողություններից
Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը անհանգստացած է այն փաստով, որ Վրաստանի կառավարությունը ավելի կոշտ դիրքորոշում չի ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ` կապված Ուկրաինայի դեպքերի հետ: Այս մասին հայտնում է Грузия Online-ը` մեջբերելով սենատորի` Голос Америки-ին տված հարցազրույցը:
Նա ասել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ Վրաստանը չմերձենա Ռուսաստանի հետ: Կառավարությունը չի դատապարտել Պուտինի գործողությունները Արևելյան Ուկրաինայում, ինչն անընդունելի է իր համար:
Սենատորը խոսել է նաև Վրաստանում տեղի ունեցող իրավական գործընթացների մասին: Նրա խոսքով` ինքը հիասթափված է իշխանությունների գործողություններից և նշում է, որ այդ գործընթացները ազդում են վրաց-ամերիկյան հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկացի սենատորները, որոնց թվում նաև Ջոն Մաքքեյնը նամակ էին գրել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն, որում մտահոգություն էին հայտնել Վրաստանի նախկին իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ դատական հնչեղ գործընթացների կապակցությամբ: Իր պատասխան նամակում Գարիբաշվիլին ամերիկացի սենատորներին հրավիրել էր Վրաստան՝ ծանոթանալու նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ու նրա թիմի դեմ դատական գործերին:
Նմանատիպ նյութեր
802 դիտում
15:21 09-08-2024
Հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից. Բայդեն
5812 դիտում
16:25 11-08-2017
Դեմբելեն հիասթափված է «Բորուսիայի» գործողություններից
967 դիտում
12:46 26-12-2014
Ջոն Մաքքեյնը Սուրբ Ծնունդը դիմավորել է Աֆղանստանում
Այս բաժնից
874 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1333 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
892 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել