211652_close_icon
views-count38958 դիտում article-date 13:50 18-03-2019

Արտակարգ դեպք Բագրատաշենի մաքսատանը հարակից «Սպայկա» ՍՊԸ-ի դիմաց. 15 տոննա ներքնաշորերով ու զուգագուլպաներով բարձված, Բելառուսի 55-ամյա քաղաքացու վարած բեռնատարն ու ողջ ապրանքը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 16-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով։ Ժամը 20։57-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են մեկնել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Բագրատաշենի բաժանմուքի օպերատիվ խումբը։ Հրշեջներն ու ոստիկանները պարզել են, որ ժամը 20։40-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 55-ամյա Իոսիֆ Տոմչիկի կողմից վարած Iveko մակնիշի AK 1983-4 համարանիշի A 6770 A-4 համարանիշի կցորդիչով բեռնատարը և իր մեջ եղած 14.5 տոննա բեռը ամբողջությամբ այրվել է։ Դեպքի վայր ժամանած 2 մարտական հաշվարկները, Բագրատաշենի անցակետի ծառայողները՝ պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ քաղաքացիների օգնությամբ չեն կարողացել կրակը կարճ ժամանակում մարել, քանի որ այն վայրկյանների ընթացքում տարածվում էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարում եղել են ներքնաշորեր, զուգագուլպաներ, թղթեր, օրացույցներ և այլ իրեր, իսկ վարորդն աշխատում է «Լոռի Կոմպանի» ընկերությունում։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենան գտնվելիս է եղել Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ի դիմաց, ճամփեզրին, և ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի պատճառը եղել է կարճ միացումը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր