1928 դիտում
23:45 17-03-2019
Դոնալդ Թրամպը Google-ին մեղադրել է Չինաստանին և նրա բանակին օժանդակելու մեջ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպն իր թվիթերի էջում գրառում է կատարել. «Google-ը օգնում է Չինաստանին և նրա բանակին, բայց ոչ՝ ԱՄՆ-ին: Ահավոր է: Լավ նորությունը կայանում է նրանում, որ նրանք օգնում էին նաև անազնիվ Հիլարի Քլինթոնին, այլ ոչ թե՝ Թրամպին: Եվ ի վերջո ի՞նչ ստացվեց», գրել է Թրամպն առանց պարզաբանելու, թե կոնկրետ ինչ նկատի ունի:
Թրամպը գրառումը կատարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումներում, հայտարարել էր, որ Google-ը Չինաստանում հսկայական օգուտ է բերում այդ երկրի զինված ուժերին:
Google կորպորացիան հերքել է մեղադրանքները, թե ինքը համագործակցում է չինական բանակի հետ: «Մենք չենք աշխատում չինական բանակի հետ: Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի կառավարության հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարարության, բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ կիբերանվտանգությունը, անձնակազմի հավաքագրումն ու առողջապահությունը», նշված է ընկերության հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
2774 դիտում
15:06 02-05-2016
Դոնալդ Թրամփը մեղադրել է Չինաստանին՝ ԱՄՆ-ի տնտեսությունը «բռնաբարելու» մեջ
2217 դիտում
21:50 18-01-2022
Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ
Այս բաժնից
904 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
952 դիտում
20:03 21-11-2024
Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի
802 դիտում
19:37 21-11-2024
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա