211652_close_icon
views-count2205 դիտում article-date 21:50 18-01-2022

Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հոտ հարցուպատասխանի ժամանակ խոսել է Սիրիայում տիրող իրավիճակից և կրկին ԱՄՆ-ին մեղադրել Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ի՞նչ է կատարվում մեր հարավային սահմաններին. ԱՄՆ ռազմաբազաները տեղակայված են հարևան երկրի զգալի հատվածում։ Կան նաև ռուսական բազաներ։ Միաժամանակ ամերիկացիներն ակտիվորեն աջակցում են ահաբեկիչներին։ Իհարկե, Անկարան չի կարող անտեսել այս բոլոր գործընթացները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի խոսքով, ինքը Սիրիայի հարցը բարձրացրել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ անձնական հանդիպման ժամանակ։

«Մեզ ասում են, որ ահաբեկիչներին աջակցություն չկա, և շուտով ուժերը դուրս կբերվեն Սիրիայից։ Սա, իհարկե, ճիշտ չէ։ Ռուսաստանը նույնպես ուժերը դուրս չի բերում Սիրիայից. Եթե Մոսկվան այսօր հրաժարվի Սիրիայի հարցում իր դիրքորոշումից, ապա Բաշար ալ-Ասադի ռեժիմը չի դիմանա»,- ընդգծել է Էրդողանը։
 

Նմանատիպ նյութեր