Դոնալդ Թրամփը մեղադրել է Չինաստանին՝ ԱՄՆ-ի տնտեսությունը «բռնաբարելու» մեջ
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համոզմամբ՝ Չինաստանը համաշխարհային պատմության մեծ ամենախոշոր թալանողն է:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Թրամփը Ինդիանա նահանգում իր քարոզարշավի ժամանակ խստագույն քննադատության է արժանացրել Չինաստանի իշխանություններին՝ որդեգրած առևտրային քաղաքականության համար:
«Մենք չենք կարող այլևս թույլ տալ, որպեսզի Չինաստանը բռնաբարի մեր երկիրը»,-ասել է նա՝ խոստանալով, որ նախագահ ընտրվելու դեպքում այնպես կանի, որ Չինաստանը հրաժարվի այդ քաղաքականությունից և կհայտարարի նրան «արժութային կեղծարար»:
Շատ փորձագետներ ևս խոստովանում են, որ Չինաստանը երկար տարիներ արհեստականորեն իջեցրել է յուանի փոխարժեքը, ինչը օգնել է երկրին արհեստականորեն ավելացնել իր մասնաբաժինը համաշխարհային շուկայում՝ վաճառելով ապրանքներն ամենացած գներով: