Ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, հայտնվել ձորում. կա վիրավոր, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ մարտի 16-ին,  ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ վարորդի կողմից վարած Mercedes C180 մակնիշի 35 ՍN 268 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի –Երևան ավտոճանապարհի 300-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի՝ Երևանի բնակիչ, 42-ամյա Ռոման Գևորգյանը մարմնական վնավսծքներով տեղափոխվել է  Արարատի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկները:
Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու  հերթապահ  Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ  Արթուր Մազմանյանի գլխավորությամբ: 
Տեղում հետաքննչական աշխատանքները  ղեկավարել է  ՃՈ  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


