211652_close_icon
views-count12115 դիտում article-date 10:55 16-03-2019

Տեսախցիկներ են տեղադրվել ոչ միայն Երևանի, այլև միջմարզային ավտոբուսներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երևանում գործող ավտոբուսները, այլև մարզային տրանսպորտային միջոցները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսախցիկներ տեղադրվել են նաև Մասիս-Երևան երթուղու ավտոբուսներում: Ի դեպ, առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նաև Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսներում: Նշենք, որ օրեր առաջ Երևանում ավտոբուսների մեջ տեսախցիկներ տեղադրելու որոշումը զայրացրել էր վարորդներին, որոնք, ի նշան բողոքի, գործադուլ էին հայտարարել: Իսկ Մասիս-Երևան ավտոբուսների վարորդները, հակառակը, ոգևորված են այս փաստից: Ավելին, նրանք նշում են, որ սա գրպանահատներից ազատվելու միակ տարբերակն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր