Հայ երգը՝ Երևանի ավտոբուսներում. տեսանյութ
Հոկտեմբերի 23-ին մի խումբ երիտասարդներ 5-6-հոգանոց խմբերով բարձրանում էին ավտոբուս, երգում ժողովրդական ու հայրենասիրական երգեր եւ նվիրում ազգային երգերով ձայնասկավառակներ: Ակցիայի նպատակն էր տարածել հայ երգը հանրային տրանսպորտում եւ վարորդներին կոչ անել լսել ու տարածել մեր հայկական երաժշտությունը:
Նախաձեռնության մասնակիցներն էին «Խազեր» երգչախումբը, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Քարահունջ» ֆոլկ խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբը, Նախախորհրդարանի երիտասարդ աջակիցները եւ բազմաթիվ այլ երիտասարդներ:
Մանրամասները՝ տեսանյութում: