211652_close_icon
views-count5192 դիտում article-date 19:27 15-03-2019

Հակառակորդը 66 մմ-անոց ականանետ է կիրառել Ակնայի հատվածում. ՊԲ-ն կորուստներ չունի. Ս. Հասրաթյան. Tert.am

Մարտի 13-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ՝ Ակնայի հատվածում, ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/03/15/Senor-Hasratyan/2949231?fbclid=IwAR2FPPGyd1wQTENwOOFiX_Z2lOKsZNTbr0TnLNcJ39q74naCJlV4UhPvuxw]Tert.am-[/url]ին հայտնեց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նրա խոսքով՝ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակելով ականանետից։ «Հակառակորդը կիրառել է 60մմ ականանետեր՝ արձակելով 9 արկ»,- ասաց նա։ Հասրաթյանը հավելեց, որ հրադադարի խախտման արդյունքում Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը որևէ կորուստ չեն ունեցել։

Նմանատիպ նյութեր